Skip to main content

Հարցազրույց՝ աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս, Starmus միջազգային փառատոնի համահիմնադիր դոկտոր Գարիկ Իսրայելյանի հետ․ (տեսանյութ)

TVnews.am-ի զրուցակիցը աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս, Starmus միջազգային փառատոնի համահիմնադիր դոկտոր Գարիկ Իսրայելյանն է, 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭-ի խոսնակներից մեկը։

Դոկտոր Գարիկ Իսրայելյանը աստղաֆիզիկայի ոլորտում կարևոր գիտական բացահայտումների հեղինակ է։ 1999 թվականին նա և իր գործընկերներն առաջին անգամ դիտողական ապացույցներ են ներկայացրել, որ գերնոր աստղերի պայթյունները կարող են հանգեցնել աստղային զանգվածի սև խոռոչների ձևավորմանը։ Այս հայտնագործությանն անդրադարձել է նաև լեգենդար ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։

Նրա գիտական գործունեությունը չի սահմանափակվում միայն հետազոտություններով։ Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ նա հիմնադրել է Starmus փառատոնը, որը մեկ հարթակում միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների և երաժիշտների:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30