Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի պատրաստման համար նախատեսված սննդի կառույցում՝ դպրոցի խոհանոցում, իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ՝
– խոհանոցի հատակը չունի հարթ մակերես, գտնվում է ոչ նորոգ վիճակում, պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից,
– պատերը գտնվում են ոչ նորոգ վիճակում, չունեն հարթ մակերես, առկա է բորբոս․
– սննդամթերքը պահվում է ոչ սննդային արտադրանքի հետ,
– սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում դրանց փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանություն ապահովող պայմաններում։
Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:






































