Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթшրի հետևանքով կա 9 զnհ և 3 վիրավnր: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
«Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել է չորս ավտոմեքենա․ կա ինը զոհ և երեք վիրավոր։
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Երեկ հայտնել են, որ վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։





































