Skip to main content

Զոհերի և վիրավորների թվի նվազում ունենք այս տարվա կտրվածքով․ ՆԳ նախարարը՝ ՃՏՊ-ների մասին

Միայն ՆԳ նախարարությունը պատասխանատու չէ, տարբեր բլոկային պատասխանատուներ ունենք, երթևեկության մասնակիցներն էլ իրենց հերթին։ Այսպես խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների՝ ՃՏՊ-ներին վերաբերող հարցին, որոնք հետաքրքրվում էին, թե ինչու չի հաջողվում նվազեցնել մահացու ելքով վթարների ու ՃՏՊ-ների թիվը։

«Իհարկե, զոհերի և վիրավորների թվի նվազում ունենք այս տարվա կտրվածքով։ Անկախ նվազումից, ես համաձայն եմ, որ վերջին ժամանակահատվածում, քանի որ ավելի մեծամասշտաբ դեպքեր ենք ունենում, ընկալումը կա, որ դեպքերն աճում են, բայց դրանք նվազել են։

Այդուհանդերձ, բովանդակային առումով նորից եմ ուզում շեշտել՝ վարելու մշակույթի փոփոխության խնդիր ունենք»,- ասաց նախարարը։

Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք նա դա ասում է վերլուծության հիման վրա, նախարարը տվեց դրական պատասխան։

Նրա խոսքով՝ վթարների հիմնական պատճառը երթևեկության անվտանգության կանոնները խախտելն է։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ստացվում է՝ ՆԳՆ-ի տիրույթում է խնդիրը, եթե անվտանգության կանոնները խախտելն է, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Եթե որևէ տարածքում, օրինակ, ոստիկան չկա, նույնիսկ անձը հաշվի չի առնում տեսախցիկի առկայությունը, գերազանցում է արագությունը, դա ում խնդիրն է»։

Նկատառմանը, թե ուրեմն այդ դեպքում պետությունն անելիք ունի, նախարարը ասաց, որ պետությունը շարունակում է արագության գերազանցման և մնացյալի թեմայով տուգանքները։

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ երթևեկության կանոնների խախտման պրոցես ունենք հիմնականում, բայց ճանապարհային անվտանգության բաղադրիչը ևս կարևոր է։ Ունենք դեպքեր, երբ կան տեխնիկական զննման հետ կապված հարցեր, կան դեպքեր, երբ անձը առանց վարորդական վկայականի է վարել կամ առանց ամրագոտու և այսպես շարունակ»,- ասաց ՆԳ նախարարը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30