Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրում բախվել են 2 «Volkswagen», «Mercedes», «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներն ու «MAN» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 «Volkswagen»-ները իրարից հեռավորության վրա հայտնվել են ջրատար առվակում։






































