Բնական, անվտանգ և առողջ կաթնամթերք։
Վերջին օրերին սպառողների շրջանում բարձրացված հարցերին ի պատասխան` «Երեմյան» ընկերությունը Հայաստանում գործող և միջազգային հավատարմագրում ունեցող 2 լաբորատորիաներից ստացել է անկախ փորձաքննությունների արդյունքները:
Պահուստային նմուշների փորձաքննությունների արդյունքներով ապացուցվել է, որ «Երեմյան» կաթնամթերքում խախտում կամ շեղում առկա չէ, այն անվտանգ է և համապատասխանում է թե՛ պետական, թե՛ միջազգային չափորոշիչներին։ «Երեմյան» ընկերությունների կաթնամթերքի գործարանի սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման դեպարտամենտի ղեկավար Լիլիթ Աղայանը հավաստիացնում է՝ փորձաքննություններն իրենց աշխատանքի մի մասն են, ամեն օր կաթնամթերքը լաբորատոր վերահսկողության և փորձաքննության է ենթարկվում:
Բացի այդ, վերջին մեկուկես տարվա ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Երեմյան» կաթնամթերքի գործարանում իրականացվել են 3 ստուգումներ, որոնք ավարտվել են դրական եզրակացությամբ, և որևէ խախտում չի արձանագրվել։ Լիլիթ Աղայանի խոսքով՝ ընկերության մանկական կաթը գրանցվել է Եվրասիական տնտեսական միության համապատասխան ռեգիստրում: Եվս մեկ միջազգային հավատարմագրմամբ լաբորատորիայի արդյունքները կստացվեն մոտ օրերին, որոնք ևս կհրապարակվեն՝ պահպանելով թափանցիկության և սպառողների հետ անկեղծ երկխոսության սկզբունքները։
Խախտումների բացակայությունը վերահաստատում է նաև «Երեմյան» կաթնամթերքի «սերմից՝ սեղան» հայեցակարգի կենսունակությունն ու արտադրական փակ շղթայի կարևորությունը։ Այն իրենից ենթադրում է վերահսկողություն արտադրական յուրաքանչյուր փուլում․ իրականացվում են նմուշառումներ, լաբորատոր ստուգումներ և մշտադիտարկում բոլոր գործընթացներում։ Արձանագրված որևէ խախտման դեպքում արտադրանքը չի կարող հայտնվել շուկայում:
Կաթնամթերքի արտադրության բարձր չափանիշներն ապահովելու համար ընկերությունն աշխատանքը կազմակերպում է ամենօրյա լաբորատոր ստուգումներով բազմաստիճան և խիստ վերահսկողությամբ: Ընկերությունում վստահեցնում են՝ առանց լաբորատոր ստուգման ոչ մի կաթնամթերքի սպառողի սեղանին չի հայտնվում։
«Երեմյան» կաթնամթերքում ամեն օր վերահսկվում են նաև աշխատակիցների հիգիենան, սարքավորումների մաքրությունը և սանիտարական վիճակը: Ընկերությունում հավաստիացնում են՝ արդեն իսկ պատրաստի արտադրանքը ևս ճիշտ պայմաններում է պահվում՝ հատուկ ջերմաստիճանային սառնարաններում:
«Երեմյան» ընկերությունն իր կաթնամթերքի արտադրությունն իրականացնում է «սերմից՝ սեղան» ամբողջական փակ ցիկլով։ Ընկերությունն ինքն է մշակում հողերը, աճեցնում կերային մշակաբույսեր՝ ապահովելով կենդանիների սննդի որակը և անվտանգությունը։ Տաշիրի ֆերմայում կենդանիները պահվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից ֆերմայում։ Երեմյան կաթնամթերքն իր որակն արձանագրել է Ա կարգի կաթի վկայագրմամբ։






































