Skip to main content

Վեհափա՛ռ Տեր, դուք սովորեցնում եք, որ հոգևորականի ուժը երբեմն ոչ թե պատասխանելու, այլ լռությամբ համբերելու, ոչ թե հակադարձելու, այլ աղոթքով տոկալու մեջ է. Տեր Մանուկ

Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին Օծման և Գահակալության 27-ամյակի առիթով։

«Վեհափա՛ռ Տեր,

Սրտանց շնորհավորում ենք Ձերդ Սրբության գահակալության և օծման 27-րդ տարեդարձի առիթով։

Այս տարիների ընթացքում Ձեր համբերատարությունը դարձել է ոչ միայն փորձության դիմակայելու ուժ, այլև հոգևոր մեծագույն դաս մեզ՝ բոլոր հոգևորականներիս համար։

Դուք սովորեցնում եք, որ հոգևորականի ուժը երբեմն ոչ թե պատասխանելու, այլ լռությամբ համբերելու, ոչ թե հակադարձելու, այլ աղոթքով տոկալու մեջ է։

Թող Աստված Ձեզ պարգևի քաջառողջություն, անսասան հավատ և երկար տարիների հովվապետություն։

Թող Ձեր համբերության օրինակը շարունակի ուսուցանել ու զորացնել մեր զինվորյալ հոգևորականներին։

Ի խորոց սրտի՝ շնորհավորում ենք, Վեհափա՛ռ Տեր»,- նշել է Տեր Մանուկը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30