ԵԱՏՄ զեկույցին ծանոթացել ենք, եզրակացությունների մի ծանրակշիռ մասի հետ ընդհանրապես համաձայն չենք և մենք մեր անհամաձայնություններն աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին։
Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» վերնագրով։






































