Skip to main content

Ուզում եմ այս գլխից ասել՝ եթե հանկարծ առերեսվենք փակ դռների խնդրին, գնալու ենք որոշակի լուծումների. վարչապետ

Վերլուծում ենք սահմանամերձ գյուղերի 16 միլիոնի ծրագիրը, տեսնում ենք, որ այդտեղ որոշակի ազդակներ կան՝ կարող են դատարկ տների ֆենոմեններ լինել, Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ոչ բոլոր դեպքերում ծրագրից օգտվողները կլինեն տվյալ բնակավայրում մշտապես բնակվողներ, բայց ենթադրվում է, որ մարդիկ այդտեղ գոնե ինչ-որ տնտեսական գործունեություն կծավալեն, ակտիվություն կբերեն։

Փաշինյանը մարզպետներին ու հանրությանը տեղեկացրեց, որ խնդրին անդրադառնալու են։

«Ուզում եմ այս գլխից ասել՝ եթե հանկարծ առերեսվենք փակ դռների խնդրին, գնալու ենք որոշակի լուծումների, որովհետև հանրային միջոց է ներդրվել, և պետք է համոզված լինենք, որ միջոցը ծառայելու է իր նպատակին»։

Փաշինյանի ելույթին նախորդել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի ելույթը։ Նա հայտնել է, որ 6 և ավելի երեխա ունեցող անապահով ընտանիքները 1 երեխայի համար կստանան 4 մլն, մեկ տան վկայագիր։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30