ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված․ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն ասել էր, թե Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի քննարկվում։
Նա նշել էր, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը՝ անդամավճարների պարտքի և կազմակերպության աշխատանքներին չմասնակցելու պատճառով։






































