Skip to main content

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է դանդաղեցնել երկրի տնտեսության աճը մոտ 1,5 տոկոսով. Պապոյան

Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալը կարող է դանդաղեցնել երկրի տնտեսության աճը մոտ 1,5 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ըստ նախարարի՝ եթե Հայաստանի տնտեսությունն աճում է 6–7%–ով, ապա ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում աճը կարող է դանդաղել մինչև 5%:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու անմիջական ազդեցությունը տնտեսական աճի վրա կարող է կազմել մոտ 0,6 տոկոսային կետ: Այսպիսով, եթե տնտեսության կանխատեսվող աճը կազմում է 6,6 տոկոս, ապա միությունից դուրս գալուց հետո այն կարող է դանդաղել մինչև 6 տոկոս:

Ըստ նախարարի` լրացուցիչ բացասական գործոնների, մասնավորապես մաքսատուրքերի սահմանման դեպքում, որոնք կարող են դժվարացնել առևտուրը, տնտեսական աճը կարող է դանդաղել մինչև 5 տոկոս: Ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով` Հայաստանի տնտեսությունն աճել է 6,9%–ով:

«Ընդհանուր առմամբ կլինեն, պայմանականորեն ասած, չորս–հինգ բացասական գործոններ, բայց նաև նույնքան դրական»,– հայտարարել է Պապոյանը:

Նախարարը նաև ընդգծեց արտերկրի շուկաներում հայկական ապրանքների առավել ակտիվ առաջմղման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նման քաղաքականություն վարում են բոլոր երկրները:

Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30