Skip to main content

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների շրջանակներում

Հայաստանը, փաստացի, չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ Երևանը, փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ», — լրագրողներին ասել է Պեսկովը:

«Իրոք, ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերում որոշակի քայլեր են նախատեսված, իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում»,- հավելել է ՌԴ նախագահի խոսնակը։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում ընդունել կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30