Skip to main content

Երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը բացառապես բարենպաստ է Հայաստանի համար. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն պայմանագրի պայմանները հայկական կողմի համար բացառապես բարենպաստ է որակել: Այդ մասին նա հայտարարել է Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։

Դիվանագետը հիշեցրել է, որ կոնցեսիային առնչվող հարցերը քննարկելու համար արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել:
Նրա խոսքով՝ իր վրա տպավորություն է թողել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի ներկայացրած կոնցեսիայի աշխատանքի վերլուծությունը, այդ թվում՝ դրա արդյունավետության ցուցանիշները տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող այլ երկրների երկաթուղիների համեմատ։
«Բուն կոնցեսիոն պայմանագիրը կազմված է հայկական կողմի համար բացառապես բարենպաստ, հնարավոր է՝ նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով: Եվ կոնցեսիայի արդյունավետության աստիճանը՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս այլ երկրների երկաթուղիների հետ համեմատ, իրոք տպավորիչ էր ինձ համար»,- հայտարարել է Կոպիրկինը։
Անդրադառնալով հետագա համագործակցությանը՝ դեսպանը հայտնել է, որ կոնցեսիային առնչվող հարցերը քննարկելու համար արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Երեք ամսվա ընթացքում այն պետք է պատասխաններ գտնի հայկական կողմին հետաքրքրող հարցերին՝ հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացների դինամիկան, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում։
«Առարկայական աշխատանք է ընթանում»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30