ԱՊՀ-ն մեզ հիշեցնում է մեր ընդհանրությունների մասին, որը ժառանգել ենք ԽՍՀՄ-ից: Այս մասին ասել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն՝ Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի ընթացքում:
«Հենց ԱՊՀ-ն է մեզ հիշեցնում մեր պատմական, մշակութային, իրավական և հումանիտար փոխկախվածության ու ընդհանրության նախադեպը չունեցող աստիճանը, որը մենք ժառանգել ենք մեր խորհրդային անցյալից։ Ընդ որում, մենք ԱՊՀ տարածքում համագործակցությունը դիտարկում ենք որպես ռազմավարական եղանակ՝ այդ ընդհանրությունը իրավական ոլորտում կառուցողական, ինքնիշխան և փոխշահավետ զարգացման ռեսուրսի վերածելու համար»,- ասել է Չույչենկոն:
Չույչենկոն վստահություն է հայտնել, որ այսօրվա միջոցառումը թույլ կտա լուրջ առաջընթաց գրանցել օրինականության ամրապնդման և երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:
Հենվելով այս նպատակների վրա՝ այսօր մենք պետք է ընդունենք, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում որոշվելու է նոր առաջադրանքներ ստանձնելու և դրանց շուրջ համաձայնեցված լուծումներ գտնելու մեր պատրաստակամությամբ։ Մենք պետք է հանդես գանք որպես Համագործակցության միասնական, անվտանգ և տեխնոլոգիական իրավական տարածքի ճարտարապետներ, որն ուղղված է օրինականության ամրապնդմանը և մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Վստահ ենք, որ այսօրվա միջոցառումը թույլ կտա մեզ լուրջ առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար։






































