Skip to main content

Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել «Իգիթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը, կասեցնելու մասին (Շիրակի մարզ, գյուղ Ազատան 54/6):

Ստուգմամբ արձանագրվել է, որ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը:

Այսպես՝

— արտադրամասի հատակների մակերևույթների մի մասը եղել են ոչ պատշաճ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս դրանք հեշտորեն լվանալ և ախտահանել,

— առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

— արտադրանքի պատրաստման գործընթացում օգտագործվել են տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնց մի մասը պատրաստված չի եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից։

Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30