Skip to main content

Քո պես կոռուպցիոներ չկա Հայաստանում, Սերժից, Ռոբերտից բեթար ես եղել. Միքայելյանը՝ Ղազարյանին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է:

Քննարկման ընթացքում նշվել է, որ ընդդիմության ներկայացուցիչները քննադատելու փոխարեն կարող են նկատել ու տեսնել կատարվող աշխատանքները, համեմատել կրթության ու ռազմական ոլորտում նախկինում առկա կոռուպցիոն մեխանիզմների հետ:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կոռուպցիայի և կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաների մասին խոսելիս ձեռքով ցույց է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ուղղությամբ:

«Էդ ի՞նձ ես ցույց տալիս»,- վրդովվել է Միքայելյանն ու շարունակել. «Քեզնից կոռուպցիոներ չկա, սաղից բեթար էիր, Սերժից, Ռոբերտից բեթար ես եղել»,- հավելել է Միքայելյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30