Skip to main content

Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ. Գեղամ Մանուկյանը` բանակից ազատելու նախագծերի մասին

Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` բանակից ազատելու նախագծերի մասին

«Արդեն երկու նախագիծ ունենք պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։ Մեկը վերաբերում է աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, մյուսով ՆԳՆ-ն առաջարկում է ազատել ոստիկանական և փրկարար ծառայության ընդունվածներին։ Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ»,– ասել է նա:

Նա մտահոգություն է հայտնել, որ նման տրամաբանությամբ հետագայում այլ ոլորտների ներկայացուցիչների համար ևս կարող են բացառություններ նախատեսվել։ Օրինակ` էկոնոմիկայի նախարարը կարող է գալ և ասել, որ Հայաստանում զբոսաշրջությունը խիստ զարգանում է, խոհարարների պակաս ունենք, եկեք, օրինակ, «Միշլեն» մրցանակ ստացածներին ազատենք պարտադիր զինվորական ծառայությունից:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30