Skip to main content

ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ

Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

«Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով։

Կրկին հորդորում ենք Ձեզ՝

մի՛ բացեք կասկածելի հղումները,
մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ,
արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk),
տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
Հիշե՛ք․ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը ստուգեք միայն պաշտոնական աղբյուրներով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30