Skip to main content

Հորդանանում արգելափակել են Telegram-ը

Հորդանանի հասարակական անվտանգության վարչությունը հայտարարել է թագավորության տարածքում Telegram մեսենջերի արգելափակման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Telegram-ը հարթակ է տրամադրել ծայրահեղականության և արմատականության տարածման, ինչպես նաև կիբեռհանցագործությունների կատարման համար, ինչն անդրադառնում է ազգային անվտանգության վրա», — գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Al Mamlaka հեռուստաալիքը։

Վարչությունում պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է «թվային անվտանգության ամրապնդման և օգտատերերի պաշտպանության» ջանքերի շրջանակներում։ Թվային հարթակների օգտագործման հետ կապված ռիսկերի թվում վարչությունը նշել է սպառնալիքները, շանտաժը և հակաօրինական նյութերի տարածումը։

Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է արել «զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերից օգտվելիս», կապի մեջ չմտնել անհայտ օգտահաշիվների սեփականատերերի հետ և չանցնել չստուգված աղբյուրների հղումներով։ Հակաօրինական գործողությունների և հրապարակումների մասին վարչությունը խորհուրդ է տվել հայտնել պաշտոնական խողովակներով։ Հրապարակված հայտարարության մեջ արգելափակման ժամկետն ու դրա վերացման պայմանները նշված չեն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30