Skip to main content

Դադարեցվել է վայրկյանում 9 լիտր ջրի կորուստը․ ավարտվել է խնդրահարույց ջրագծերից մեկի նորոգումը

«Վեոլիա ջուր» ընկերության «Արմավիր» շահագործման տեղամասն ավարտել է իր սպասարկման տարածքի խնդրահարույց ջրագծերից մեկի նորոգումը: Խոսքը Կոզդաշենի պոմպակայանի 500 մմ-ոց պողպատյա ջրատարի մասին է, որի ընդհանուր երկարությունը 12 կիլոմետր է:

«Խողովակաշարի մաշվածության պատճառով մի հատվածում ջրաքանակի կորուստը հասնում էր վայրկյանում 9 լիտրի: Ջրատարի այդ հատվածից ջուր է ստանում ընկերության մեծածախ բաժանորդ Շենիկ գյուղը:

Խնդիրը կարգավորելու նպատակով տեղամասի մասնագետները վերակառուցել են ջրագծի առավել վթարային 700 գծամետր հատված. ներսրսկման եղանակով հին խողովակի միջով անցկացվել է նոր 110 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշար:

Այս տեխնիկական լուծման շնորհիվ հաջողվել է իսպառ դադարեցնել վայրկյանում 9 լիտր ջրի կորուստը և ապահովել մեծածախ բաժանորդի համար անհրաժեշտ ջրաքանակի հուսալի ու անխափան հասանելիությունը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30