Skip to main content

Խաղաղության օրակարգը մեզ համար ստեղծել է կայուն զարգացման հնարավորություններ. Վահե Հովհաննիսյան

Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

Զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անցնելով ելույթի եզրափակիչ մասին, ընդգծեց՝ խաղաղության օրակարգը մեզ համար ստեղծել է կայուն զարգացման հնարավորություններ, որոնցից օգտվելով է, որ մենք ունենք բեկումնային զարգացում ու որակական բարելավում մեր բոլոր ոլորտներում։

«Առանցքում ընդունելով խաղաղության գերակայությունը՝ կարևոր է հասկանալ և ընդունել նաև, որ աշխարհը մտել է մի նոր փուլ, որտեղ այլևս չկա կայունության այն ձևը, որը առկա էր 20-րդ դարի երկրորդ կեսից հետո։

Ի թիվս մեզ քաջածանոթ շատ հանգամանքների՝ աշխարհի այս նոր փուլը պայմանավորված է նախևառաջ տեխնոլոգիական աննախադեպ առաջընթացով, որը փոխել ու փոխում է ամեն ինչ՝ սկսած կրթության բովանդակությունից մինչև ենթակառուցվածքներ»,- ասաց Հովհաննիսյանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30