Skip to main content

Հայաստանն ու Օմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց փոխադարձաբար կազատեն վիզայի պահանջից

Հայաստանն ու Օմանը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ կազատեն վիզայի պահանջից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջից փոխադարձ ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։   

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջից փոխադարձ ազատելու մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է, որ համաձայնագրի կնքումը կնպաստի Օմանի Սուլթանության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձևավորում։Կարդացեք հոդվածը` EnglishРусский

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30