ԵԱՏՄ-ն միայն ռուսական շուկան չէ. ճեպազրույցի ընթացքում հիշեցրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ այս պահին տրանզիտի հետ կապված որոշ խնդիրներ կան. «Մեր խնդիրն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հնդկաստան և այդպես շարունակ»։
Պապոյանի խոսքով՝ կյանքը ցույց կտա՝ որտեղ կստացվի, իսկ որտեղ ոչ. «Չկա մի տնտեսական գոտի, որտեղ արտահանումների քանակն ավելացնելու նպատակ չունենանք»։






































