Skip to main content

ԱՄՆ-ն Իրանի կողմից Վաշինգտոնի վրա հարձակման նախապատրաստման նշաններ չի տեսնում

ԱՄՆ վարչակազմը Իրանի կողմից Վաշինգտոնի վրա հնարավոր հարձակման նախապատրաստման նշաններ չի տեսնում։ Այս մասին Մանիլայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես նույնիսկ չեմ մեկնաբանի այդ հաղորդագրությունները, քանի որ չեմ պատկերացնում, թե ինչ աղբյուր է ձեզ նման տեղեկություն փոխանցում», — հայտարարել է Ռուբիոն։ «Եթե խոսքը հետախուզական տվյալների մասին լիներ, ապա դրանք գաղտնի կլինեին», — հավելել է նա։

«Համոզված եմ, որ մեր համակարգերը թույլ են տալիս նախապես բացահայտել նման բաները։ Չեմ կարծում, թե որևէ անմիջական սպառնալիք կա», — ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ այդ մասին ԶԼՄ-ների հաղորդումները իրեն չեն անհանգստացնում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման դեպքում Միացյալ Նահանգները աննախադեպ հզորության պատասխան հարվածներ կհասցնի։

Նոյեմբերի 16-ին CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր պայթեցման ծրագրեր է մշակում, որի թիրախները կարող են դառնալ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Իրանի ԱԳՆ-ում, մեկնաբանելով հրապարակումը, հայտարարել են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը, անհիմն հաղորդումներ տարածելով, այդ թվում՝ Թեհրանի կողմից իբր «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին, տեղեկատվական հող են նախապատրաստում երկրի դեմ նոր ագրեսիայի համար։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30