Skip to main content

Եվրոպական շուկայում լավ ապրանքներ արտադրենք ռուսների, եվրոպացիների, չինացիների համար, տակն էլ ինչ մնա բերենք հայկական շուկա՞. էդպես չի. նախարար

Մեր բոլոր ծրագրերը նախատեսված են բոլոր տնտեսվարողների համար, և նրանց մեծ մասն օգտվում է այդ ծրագրերից, տասնյակներով հայկական ընկերություններ ԵՄ ծաղիկ են արտահանում. ճեպազրույցի ընթացքում ասաց Գևորգ Պապոյանը։

«Կան նաև ընկերություններ, որոնք չեն արտահանում, բայց դրա պատճառն այն է, որ այդ ծաղիկը չի կարող գնալ Եվրոպական միություն, որովհետև եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում»,-հայտնեց նախարարը։

«Իսկ ով է ասել, որ եվրոպական շուկայում մենք պիտի լավ ապրանքներ արտադրենք ռուսների, եվրոպացիների, չինացիների համար, տակն էլ ինչ մնա բերենք հայկական շուկա՞. հայկական շուկան բավական վճարունակ է արդեն, մոտենում ենք եվրոպական մի շարք երկրների ՀՆԱ-ներին»,-ընդգծեց Պապոյանն ու հավելեց, որ այնպես չէ, որ հայերի պահանջները ցածր են ու այն, ինչը Եվրոպայում չի վաճառվում, այստեղ կարող է իրացվել։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30