Skip to main content

Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի

Նոյեմբերի 6-ից 14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ:

Հայաստանի թիմում ընդգրկված էր 6 մասնակից: Այս տարի նույնպես ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների:

Ոսկե մեդալի են արժանացել՝

Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Արծաթե մեդալի են արժանացել՝

Նատալի Մարգարյան — Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Էմիլ Հարությունյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
Արարատ Պետրոսյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30