Skip to main content

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպшնության մեղադրանքով հետախուզվողը

Նոյեմբերի 17-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականի օգոստոսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

55-ամյա տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30