Skip to main content

Ընդունելության գործընթացում էսսեն ու մոտիվացիոն նամակը պարտադիր են դառնալու

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ասաց, որ ընթերցանության խրախուսմանն ուղղված քայլերից մեկը էսսեի ներդրումն է։

Նախարարի դիտարկմամբ՝ գրականության, պատմության բանավոր քննությունները վերածվել էին անգիրի, իսկ հետո այդ անգիրը վերարտադրելու գործընթացի, իսկ էսսեն հնարավոր չի արտագրել։

«Հիմա երեխային տրվում է 2 տեքստ, և նա դրանց վերլուծությամբ պետք է գրի իր սեփական տեքստը»,-նշեց Անդրեասյանը։

Հավելեց՝ ընդունելության գործընթացում էսսեն ու մոտիվացիոն նամակը պարտադիր են դառնալու. «Որպեսզի դպրոցները աշխատանքի ճիշտ մոտեցում ունենան. այս ամենի արդյունքները կտեսնենք»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30