Skip to main content

Նիկոլ Փաշինյանն ավարտված քաղաքական պրոյեկտ է. Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանի գործողությունների հիմնական շարժառիթը սեփական անվտանգության ապահովումն է։ Փաշինյանը չի բացառում իշխանությունից հեռանալու տարբերակը, եթե այն իր համար ավելի անվտանգ լինի։ Սակայն քանի դեռ նման այլընտրանք չի ձևավորվել, նա փորձում է պահպանել իշխանությունը՝ խորացնելով հասարակության ներսում բաժանարար գծերը և քաղաքական բևեռացումը։ Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց ավարտված է որպես քաղաքական պրոյեկտ և որպես քաղաքական ֆիգուր կամ քաղաքական գործոն․ «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը շարունակում է քաղաքականապես կենսունակ թվալ հիմնականում այն պատճառով, որ դեռևս չի ձևավորվել ամբողջական այլընտրանքային քաղաքական նախագիծ։

Անդրադառնալով ընդդիմության անելիքներին՝ Բադալյանը շեշտել է, որ միայն իշխանափոխությունը չի կարող լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները, եթե դրան չի նախորդում հասարակական և քաղաքական հարաբերությունների որակական փոփոխություն։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է հրաժարվի բոլոր խնդիրները միանգամից լուծելու խոստումներից, վերափոխի հանրային սպասումները և ձևավորի իշխանության նոր բովանդակություն։ Վերլուծաբանը դրական է գնահատել ընդդիմադիր տասներկու ուժերի միավորման նախաձեռնությունը՝ կարևորելով տարաձայնությունների պահպանմամբ համատեղ աշխատելու պատրաստակամությունը։ Բադալյանի համոզմամբ, այդ միավորումը պետք է կարողանա պատասխանել ոչ միայն այն հարցին, թե ինչ է առաջարկում Հայաստանի հասարակությանը, այլև թե ինչպիսի քաղաքական գործընկեր կարող է դառնալ արտաքին դերակատարների համար։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30