Երեկ ԱԺ-ում Նիկոլն իր հերթական հիստերիկ նոպայի ժամանակ կրկին անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանին, իր թիմակիցների կողմից պատրաստված էժանագին և կեղծ «տուշոնկա-շոուի» ժանրին համապատասխան մեղադրանքներ հնչեցրեց և թիրախավորեց գեներալի նախկին օգնականին՝ ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Գեներալ Մանվելի երկրպագուն երբեք չեմ եղել, ավելին՝ հաճախակի քննադատել եմ նրան, բայց ողջ այս պատմության մեջ ինձ զարմացնում է այն, որ գեներալ Մանվելը բազմաթիվ թիմակիցներ է ունեցել և, զարմանալիորեն, քայլիստները միշտ թիրախավորում են միայն Մեսրոպ Մանուկյանին… Պատճառը մեկն է՝ Մեսրոպը չի ուրացել և մոռացել Մանվել Գրիգորյանին, ինչպես դա արել են շատ «մանվելականներ», որոնց համար գեներալը ավելի շատ բան է արել, քան նույն Մեսրոպի համար, բայց նրանք գերադասել են թռնել Նիկոլի գիրկը, դառնալ քայլիստներ կամ քայլիստականներ և որևէ ձևաչափով չանդրադառնալ գեներալի անվան շուրջ նույն քայլիստների կողմից տարածվող ստերին, կեղծիքներին, զրպարտություններին՝ փաստացի մասնակից դառնալով գեներալի անունը մրոտելու Նիկոլի անպատվաբեր քայլերին… Իսկ այդպիսիք բավական են…
Այսպես՝ Համլետ Հայրապետյանը՝ ԵԿՄ աշխատակազմի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր և Կոտայքի փոխմարզպետ, ով Նիկոլի իշխանության գալուց հետո, երբ վերջինս առաջինը թիրախավորեց հենց գեներալ Մանվելին, շարունակեց զբաղեցնել փոխմարզպետի պաշտոնը մինչև 2018 թ-ի հունիսը և նրա դուստրը՝ Աշխենը, ով մինչև 2026 թ-ի օգոստոսը ԱԺ-ում Մանվելին վարկաբերող Նիկոլի ԱԺ նախագահ մանկուրտ Ալենի մոտ օգնական էր աշխատում… Հետո էլ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, ցանկանում էր Կոտայքի մարզպետ դառնալ…
Հետաքրքիր է, Մանվելի մտերիմ Համլետը հաշտ էր իր դստեր՝ Ալենի օգնական կամ Մանվելին վարկաբեկող քայլիստների թիմում լինելու հետ…
Հաջորդը՝ Անդրանիկ Թևոսյանն է, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը, ով ժամանակին Մեսրոպի նման աշխատել է գեներալի օգնական, ի դեպ, օգնական է աշխատել Մեսրոպից հետո, բայց չգիտես ինչու՞ Նիկոլը նրան չի անվանում «կոշիկ ու դամաշնիկ» բռնող… Երևի պատճառն այն է, որ Անդրանիկը հիմա քայլիստներին է ծառայում, դրա համար էլ նրա մանվելական անցյալը Նիկոլ Անհողը «մոռացել» է…
Նիկոլական դարձած հաջորդ մանվելականը Նիկոլի Հ1-ում ծառայող Վարդան Վարդանյանն է՝ ԵԿՄ նախկին մամլո խոսնակը, ով ժամանակին՝ կրկին Մեսրոպից հետո ևս եղել է գեներալի օգնականը, բայց քանի որ հիմա Հ1-ում Նիկոլի համար է տքնաջան աշխատում, ապա նա շատ «պուպուշ» է դարձել և նրա գեներալ Մանվելին «աբսլուգիստ» անցյալը Նիկոլը չի հիշում…
Իր մանվելական անցյալը «ժավելով» լվացել և «յուղը վրեն» նիկոլական է դարձել ԵԿՄ վարչության անդամ, Արթիկի տարածաշրջանի ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվելի սանիկ Անանիկ Ոսկանյանը՝ Արթիկի ներկայիս քայլիստ համայնքապետը… Հետաքրքիր է, Նիկոլը Անանիկին հեչ հարցրե՞լ է, թե վերջինս քանի անգամ է գեներալի «կոստյումը բռնել» կամ այն Վիլիսներից մեկից, որի յուրացման համար Նիկոլ Անհողի իրավապահները մեղադրում էին գեներալին, բայց պարզվեց դա Անանիկի մոտն էին եղել…
Հաջորդը՝ Վաղարշապատի քայլիստ համայնքապետ Արգիշտին է, ում, ըստ լուրերի, գեներալ Մանվելը յուրահատուկ ուշադրության է արժանացրել և Արգիշտին գեներալի տանը պատվավոր հյուրերի շարքում է մշտապես եղել… Հետաքրքիր է, Նիկոլը Արգիշտիիին հարցրել է, թե քանի անգամ է վերջիս գեներալեց տանը լինելուց «արջ քորել»…
Հաջորդը քայլիստուհի երեսփոխան «կապտամազ» ԹաԿուշն է՝ «վարչապետ» բառը նախադասության մեջտեղում մեծատառով գրողը, ով, ըստ լուրերի, նույն գյուղից է, ինչ գեներալը՝ Արշալույսից, որի գյուղապետը եղել է գեներալի եղբայրը և, ըստ լուրերի, միշտ ուշադրության կենտրոնում է եղել ԹաԿուշի ընտանիքին… Ըստ «արշալույսյան» լուրերի, գեներալ Մանվելի եղբոր ընտանիքն է ժամանակին վճարել ԹաԿուշի ուսման վարձը… Բայց դա Նիկոլը չի «հիշում» ու չի ԹաԿուշին կշտամբում, որ նա «թալանած» գումարներով է ավարտել բուհը…
Բայց Նիկոլն ու իր թայֆայի անդամները այս ամենին չեն անդրադառնում և մշտապես թիրախավորում են Մեսրոպին…
Սա է Նիկոլի իշխանության անբարոյական պատկերը՝ քաղաքական դրդապատճառներով իրենց ընկերներին, մտերիմներին, բարերարներին ուրացողները և մոռացողները Նիկոլին ծառայողներն են և վերջինս նրանց «նախկին թալանչիական, կոշիկ, դամաշնիկ, կոստյում բռնող» անցյալները չի հիշի…»,- գրել է Ղամբարյանը։





































