Skip to main content

Սանիտարական խախտումների պատճառով կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

— արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,

— առաստաղը չի ունեցել հարթ մակերես, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու հավանականությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

- Այս թեմայով -