Skip to main content

Հայաստան-Իտալիա խորհրդակցության ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրը

Նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը։

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցրել և ստորագրել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30