Skip to main content

Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, որոշ տարածաշրջաններում՝ անձրև

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30