Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի տնային կալանքի ժամկետը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Նա կալանավորված էր 2025 թվականի հունիսի 26-ից։ 2026 թվականի հունիսի 4-ին Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է և ընտրվել տնային կալանքը։





































