Skip to main content

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահները եռակողմ հռչակագիր են ստորագրել. ինչ է դրանում ներառված

Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները Շենժենում եռակողմ գագաթնաժողով են անցկացրել, որից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել են «Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների պետությունների ղեկավարների հռչակագիրը խաղաղության մասին» վերնագրով փաստաթուղթ։

Լրատվամիջոցներում հրապարակվել է, թե ինչ է ասվում ընդունված հռչակագրի ամբողջական տեքստում:

Հռչակագիրը ներառում էր չորս կետ. առաջինը կենտրոնացած էր ՄԱԿ-ի բարեփոխման վրա, երկրորդը՝ էներգամատակարարման կայունության, երրորդը՝ պաշտոնյաների անձեռնմխելիության, չորրորդը՝ միջուկային ռիսկերի նվազեցման վրա։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները նախ շնորհակալություն են հայտնել Չինաստանին այս պատմական եռակողմ գագաթնաժողովը կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Երեք պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային ներկայիս իրավիճակի վերաբերյալ և արտահայտել են իրենց հանձնառությունը ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության պահպանման հարցում։

Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները հայտարարել են ՄԱԿ-ը բարեփոխելու իրենց հանձնառությունը, որպեսզի այն կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և կատարել միջազգային խաղաղության և անվտանգության իր հիմնարար առաքելությունը։

Երեք երկրները նախատեսում են ավելացնել վերամշակված նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը բոլոր երկրների օգտին։ Նրանք վերահաստատել են կայուն էներգամատակարարման կարևորությունը։

Երեք պետությունների ղեկավարները ընդգծել են պետությունների համաձայնության սկզբունքի և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության հարգման հիմնարար կարևորությունը և համաձայնել, որ Միջազգային քրեական դատարանը և այլ նմանատիպ մարմինները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։

Երեք պետությունների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմը չի կարող հաղթել և երբեք չպետք է մղվի։

Երեք երկրները կմասնակցեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածումը կանխելու վերաբերյալ երկխոսությանը։

Ուշագրավ է, որ Ուկրաինայի թեման չի հիշատակվում Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների՝ Շենժենում եռակողմ գագաթնաժողովից հետո ընդունված խաղաղության մասին հռչակագրում:

Փաստաթղթում ուղղակիորեն չեն հիշատակվում այլ հակամարտություններ, այդ թվում՝ Իրանի շուրջը ծագած հակամարտությունը ևս: Այնտեղ նշվում է, որ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը «խոր մտքեր են փոխանակել միջազգային ներկայիս իրավիճակի վերաբերյալ և արտահայտել են իրենց հանձնառությունը ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության պահպանման հարցում»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30