Թբիլիսիում բնակելի շենքի պայթյունի և մասնակի փլուզման հետևանքով 6 մարդ Է զոհվել` հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Բացի այդ, նրա խոսքով, հոսպիտալացվել է ևս 5 տուժած: Նրանցից մեկի վիճակը ծանր է։
Թամազաշվիլին տեղեկացրել է, որ որոնողափրկարարական գործողությունը տևել է մի քանի ժամ և ավարտվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում գտնվող հինգհարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: ՆԳՆ տվյալով՝ պայթյունի պատճառը եղել է ջեռուցման սարքի հետ կապված խնդիրը։





































