Skip to main content

Էստոնիան որոշել է փակել Ռուսաստանի հետ սահմանը

Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ից Ռուսաստանի հետ սահմանին փակել բոլոր ավտոմոբիլային անցակետերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նոյեմբերի 15-ին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր Ռուսաստանի հետ սահմանին բոլոր անցակետերը՝ Նարվա, Կոյդուլա և Լուխամա, ամբողջությամբ փակելու որոշման մասին։

Որոշման պատճառը, ըստ Էստոնիայի իշխանությունների, ռուսական զինվորական հետախուզության ենթադրյալ մասնակցությունն է անօդաչու թռչող սարքեր արտադրող Threod Systems ընկերության գործարանի հրկիզման փորձին։ Մոսկվան հերքել է այդ մեղադրանքները։

Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հրկիզման փորձը կանխվել է, իսկ երկրի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքների հիման վրա սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30