Skip to main content

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում

Երևանում նոյեմբերի 20-ի և 23-ի ցերեկը, 21-ի գիշերը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 21-ի ցերեկն, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 22-ին, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30