Skip to main content

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանն ավարտեց ելույթը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարը, որին մասնակցել են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։

Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիդերլանդները ներկայացնող գրոսմայստեր Անիշ Գիրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան։

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։

Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել են Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։Մրցաշարին մասնակցել է նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30