Skip to main content

Հայաստանի երեք ծանրորդ կմասնակցի Դոհայում անցկացվելիք օլիմպիական որակավորման առաջին մրցաշարին

Դեկտեմբերի 10-15-ը Հայաստանի երեք ծանրորդներ կմասնակցեն Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք օլիմպիական որակավորման առաջին մրցաշարին։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը.

Դեկտեմբերի 10, ժամը՝ 18:00 — Գոռ Սահակյան (75 կգ)

Դեկտեմբերի 14, ժամը՝ 18:00 — Արա Աղանյան (95 կգ)

Դեկտեմբերի 15, ժամը՝ 15:30 — Գարիկ Կարապետյան (110 կգ)

Նախնական հայտավորված արդյունքները.

Գարիկ Կարապետյանը 410 կգ երկամարտի հայտով իր քաշային կարգում կիսում է առաջին հորիզոնականը բուլղարացի Խրիստո Խրիստովի հետ։

Արա Աղանյանը հայտավորել է 385 կգ՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Նրանից առաջ են Կառլոս Նասարն ու Յոքսեր Կինտոն՝ 390-ական կգ արդյունքներով։

Գոռ Սահակյանը նույնպես երրորդն է նախնական հայտացուցակում՝ 345 կգ արդյունքով։ Առաջին երկու հորիզոնականներում Ինդոնեզիայի (355 կգ) և Հյուսիսային Կորեայի (350 կգ) ներկայացուցիչներն են։

Հայաստանի կանանց հավաքականն այս մրցաշարին չի մասնակցի։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30