Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին։
«Ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրված է նաև ժամանակին իրեն որպես ֆուտբոլիստ հրաշալի դրսևորած Գևորգ Ղազարյանը: Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին»,- նշել է Բերեզովսկին:
«Շնորհակալություն Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ցուցաբերած աջակցության համար»,- ի պատասխան՝ գրել է Գևորգ Ղազարյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է։
Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին:






































