Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ Փաշինյանը ընտրություններ անցկացնելու գաղափարը քիչ է արծարծում, որովհետև հասկանում է, թե դա իր համար ինչ վտանգներով է հղի։
«Այս ամենը արեցին, ստացան 49,7 տոկոս, Փաշինյանի օրոք 3 ընտրություններ են եղել, վերջին ընտրություններում նա ամենաքիչ տոկոսներն է հավաքել»,-ասաց պատգամավորը։
Նա շեշտեց՝ ՀՀ-ն ստեղծվել է որպես համայն հայության իղձերն իրականացնող պետություն, իսկ Նիկոլ Փաշինյանի կոնցեպցիան այլ է. «Ինքը հիմա էլ մարդկանց ընտրական իրավունքն է սահմանափակում»։






































