Skip to main content

Ադրբեջանում ուրախ են, որ Հայաստանի Սահմանադրությունում երկրի նկատմամբ «տարածքային պահանջներ» չկան

Ադրբեջանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի Սահմանադրությունում երկրի նկատմամբ «տարածքային պահանջներ» չկան։

Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Մեզ համար կարևոր է միայն, որ նոր Սահմանադրությունը չպարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հրապարակված տեքստի հիման վրա կարելի է ասել, որ նման պահանջներ չկան»,-ասել է այդ երկրի ԱԳ նախարարը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30