Skip to main content

Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի երեք հիմնական սյուներն են՝ քարոզչական, քաղաքական, ընտրական և վարչական. Հովհաննիսյան

Սահմանադրության տեքստին ու դրա բոլոր դետալներին զուտ իրավական անդրադարձ կատարելու եմ տարբեր ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կիրազեկեմ. գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այս պահի համար. եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի երեք հիմնական սյուներն են։

Առաջին՝ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ։

Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն», որի ընդունումը կապվելու է խաղաղության հաստատման, պետականության հարատևության և երկրի ապագայի հետ։

Երկրորդ՝ ԸՆՏՐԱԿԱՆ և ՎԱՐՉԱԿԱՆ։ Ընտրական ցուցակների այսպես կոչված մաքրում, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումներ և այլ մեխանիզմներ, որոնք կարող են ազդել հանրաքվեին մասնակցության ցուցանիշների և անհրաժեշտ ձայների շեմի ապահովման վրա։

Երրորդ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Ընդդիմության վերջնական ապալեգիտիմացում, շարունակական թիրախավորում, ֆինանսավորման աղբյուրներից զրկում և քաղաքական մրցակցության հնարավորությունների առավելագույն սահմանափակում»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30