Skip to main content

Կասեցվել է «Աշտարակ կաթի» մի քանի արտադրատեսակների արտադրությունը․ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դրոյի փողոց 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված՝ առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5% արտադրատեսակի, «Դասական» 7% կաթնաշոռի և «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1.5% արտադրատեսակի նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված՝ առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5%, «Դասական» 7% կաթնաշոռ և «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1.5% արտադրատեսակների արտադրությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30