Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով այս տարվա մայիս ամսվա եղանակային կանխատեսումը:

Սուրենյանի փոխանցմամբ՝ մայիսին օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, տեղումները՝ նորմայից ավելի:

«Այսինքն՝ մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս: Մայիսը, հիշեցնեմ, ամենախոնավ ամիսն է, և տեղումները հիմնականում դիտվում են երեկոյան և գիշերը: Օդի ջերմաստիճանը և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին կլինի ավելի բարձր, քան ապրիլին»,- ասել է Սուրենյանը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930