«Ջերմուկ»-ի հետ կապված խնդիր չեմ տեսնում, քաղաքական խնդիր չկա. Գևորգ Պապոյան

«Ջերմուկ»-ի հետ կապված խնդիր չեմ տեսնում, բոլոր հարցերն էլ կլուծվի, տե՞նց հարցեր ենք լուծել, քաղաքական խնդիր չկա: Այս մասին Ամիրյան փողոցում լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արգելափակմանը՝ Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մեկ խմբաքանակի վաճառքի մասով իր տարածքում։

«Հիմա էլ որոշ ապրանքների ստուգումներ ենք անում, կանգնեցրել եմ որոշ կոնյակ արտահանողների, բա պետություն ենք, պետք է մեր երկրց դուրս եկող ապրանքի համար որակական չափանիշները բարձր դնեն: Ինքս հավատացած եմ, որ «Ջերմուկ»-ը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, բացարձակ կասկած չունեմ, որ շարունակելու ենք արտահանել այն»,- նշել է Պապոյանը:

Թեմայի շուրջ Էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Անդրադառնալով աշխատավորների օրվան՝ Պապոյանը նշեց, որ մթնոլորտը, տրամադրվածությունը ամենակարևոր բանն է հաջողության հասնելու համար, և երկրում, և բիզնեսում:

«Հայաստանում ցանկացած հայացքի համար երբեք մարդուն աշխատանքից չեն ազատում, եթե այդ հայացքները չեն հակասում երկրի պետական քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը: Եթե լավ տրամադրվածություն ունես ու նպատակամղված ես, հաջողության հասնելու շանսերը հաստատ բազմապատկվում են, ես ուղղակի ուրախ եմ, որ երկրում նման միջոցառումներ շատ լինեն, թող մարդիկ միշտ դրական տրամադրվածություն ունենան, որովհետև դա օգնում է և՛ աշխատանքի մեջ, և՛ կյանքում»:

Նշենք, որ այս պահին Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում «Աշխատավորի օրվան» նվիրված միջոցառում:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930