5-10 մլն ստռոյկի համար պետք ա, իրանց համար էդ մի բաժակ ջուր ա. ընտրություններին առնչվող նոր ձայնագրություն

Ինչպես հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկել է արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին որևէ պարագայում նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ և զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահաղորդակցության միջոցով ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց:

Կոմիտեն հրապարակել է նոր ձայնագրություն, որում ՌԴ-ում բնակվող քաղաքացիները հայտարարում են, թե իրենք ունեն ծանոթությունների մեծ շրջանակ, քավոր են բազմաթիվ ընտանիքների համար, ունեն աշխատակիցներ ու կարող են գումարի ու ծառայությունների դիմաց աջակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ձայներ հավաքելու հարցում:

«Մենք հո պարտքով փող չե՞նք ուզում, 5-10 մլն է պետք ստռոյկեն ավարտելու համար: Իրանք մեզ կօգնեն, մենք՝ իրանց, էդ իրանց բանկն ա, խնդիր չունեն, իրանց համար էդ ոնց որ մի բաժակ ջուր»,- հայտարարել է ՌԴ-ում բնակվող քաղաքացիներից մեկը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930