Ձեզ ոչինչ չի փրկելու, ոչ ձեր ամեն օր ուժեղացող վայնասունը, ոչ էլ ձեր փողերը․ Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ նոր ձայնագրությանը։

«Ինչքան շատ են ընտրակաշառքի դեպքեր բացահայտվում ու ընտրակեղծարարներ ձերբակալվում, այնքան «ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան։ Չի օգնելու տղաներ և աղջիկներ, բոլոր հանցագործները պատասխան են տալու, իսկ ժողովուրդը չի հանդուրժելու նման գործելաոճը։

Ձեզ ոչինչ չի փրկելու, ոչ ձեր ամեն օր ուժեղացող վայնասունը, ոչ էլ ձեր փողերը։

Հակառակը, ձեր փողերը ձեզ կործանելու են, որովհետև Իրական Հայաստանում օրենքը բոլորի համար է, այդ թվում կալուգացի և տարատեսակ այլ օլիգարխների»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930