Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցի՝ մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենալ 10,000 ադրբեջանցի ծառայող, իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի արածը․ Սամվել Կարապետյան

Մենք թույլ չենք տալու այն սխալները, որ կատարել է ներկա թույլ իշխանությունը, իր մեծամտությամբ, իր անկարողությամբ հասցրեց նրան, որ մենք կորցրինք մեր երկրորդ հայրենիքը։ Մենք վարելու ենք արժանապատիվ ճիշտ բանակցություններ, բերելու ենք գերտերությունների երաշխավորությունը, որովհետև Հայաստանի նման պետությունը, չունենալով լուրջ երաշխավորություն, դառնալու է գործիք Ալիևի ձեռքում։ Այս մասին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Փաշինյանն այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն։ Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների՝ մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենալ 10,000 ադրբեջանցի ծառայող, իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի Հունգարիայում արածը։ Մեզ պետք է նոր ուժեղ առաջնորդություն, որպեսզի կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930